Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կողակիցը՝ լրագրող Վալերի Տրիերվեյլերը, հեռուստատեսային սեփական ծրագրի ստեղծման ուղղությամբ բանակցություններ է վարում «Կանալ պլյուս»-ի հետ: Այս մասին տեղեկացրել է «Եվրոպա 1» ռադիոկայանը: Հեռուստաընկերությունից ևս հաստատել են, որ Ֆրանսիայի առաջին տիկնոջ հետ ոչ պաշտոնական բանակցություններ են անցկացվում:
Եթե դրանք հաջողությամբ պսակվեն, արվեստի մասին ծրագիրը «Կանալ պլյուս»-ի եթեր կհեռարձակվի երկու ամիսը մեկ:
Ներկայումս քաղաքական լրագրությունից հրաժարված Տրիերվեյլերը գրաքննադատական հոդվածներ է տպագրում ֆրանսիական շաբաթաթերթերից մեկում:








































