Tuesday, 16 06 2026
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում
21:09
Թրամփը հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար
Հայաստան-Սերբիա հարաբերությունների բացը լրացնել է պետք
20:50
Հորմուզի նեղուցով նավագնացությունը կիրականացվի առանց տուրքերի. Թրամփ
Ականատես եմ եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել․ Տիգրան Ավինյան
20:30
Թրամփը քննադատել է Իսրայելի գործողությունները Լիբանանում
«Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
20:10
Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի բարեփոխումները
19:30
Զելենսկին բացառում է Մոսկվան այցը և նախազգուշացնում Պուտինին
Կիևում աշխարհահռչակ հայ ռեժիսորի տունը վնասվել է անօդաչուի հարվածից
19:17
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
Ֆիդանը կրկին Անկարան է առաջարկել որպես բանակցությունների վայր
ՔՊ-ն պետք է դիմի ՍԴ. իրական պատկերը պարզելու համար անհրաժեշտ է վերաքվեարկություն
18:50
Թրամփն ու Զելենսկիմն հանդիպել են
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ

Մեկնարկել է առաջին Orange Կամավորների շաբաթը

Այս շաբաթ Orange-ում Կամավորների շաբաթ է: Հայաստանում, ինչպես աշխարհի 15 այլ երկրներում, Orange-ի ավելի քան 6000 աշխատակիցներ սեպտեմբերի 17-ից 24-ը տրամադրում են իրենց ժամանակից մի քանի ժամ տարբեր հասարակական կազմակերպություններին և կրթական հաստատություններին` աջակցելու վերջիններիս իրենց մասնագիտական հմտություններով, ինչպես օրինակ ինտերնետային կայքը կատարելագործելու, սոցիալական ցանցերից օգտվել սովորելու և դրանց միջոցով տեղեկություններ տարածելու, ինտերնետի հմտությունները կատարելագործելու, համակարգչային տարբեր ծրագրեր կիրառելու և այլ աշխատանքներով:

«Հպարտ ենք մեր այն աշխատակիցներով, ովքեր այս օրերին իրենց երկրներում աջակցում են տարբեր հասարակական կազմակերպություններին և խոցելի խմբերին ամենատարբեր տիպի աշխատանքներով. սկսած հաշմանդամների հետ աշխատանքից և վերջացրած ինտերնետային գրագիտության բարձրացմամբ: Կամավորական աշխատանքի շնորհիվ մեր աշխատակիցները հանդես են գալիս որպես հասարակության իսկական անդամներ և միաժամանակ ապրում մեր ընկերության արժեքներով: Մենք ցանկանում ենք, որ նրանցից յուրաքանչյուրն այդ աշխատանքն անի միայն մեկ նպատակով. լավ գործ անելու համար: Վստահ եմ, որ նրանցից յուրաքանչյուրը նույնքան բան է սովորելու այդ աշխատանքի ընթացքում, որքան փոխանցելու է», ասաց Ֆրանս Տելեկոմ Orange Խմբի Եվրոպայի տարածաշրջանի մարդկային ռեսուրսների գծով փոխնախագահ Ստեֆան Բուշին, ով այս օրերին գտնվում է Հայաստանում:

Նախապես հայտարարված այս նախագծով հետաքրքրվել են 20 հայաստանյան կազմակերպություններ, որոնք ներկայացրել են իրենց կարիքները: Կամավորների շաբաթին գրանցված Orange-ի մարքեթինգի, հաշվապահության, ՏՏ և վաճառքի բաժինների 18 աշխատակիցները նրանց կօգնեն այնպիսի հարցերում, ինչպիսիք են էլեկտրոնային ամսագրի ստեղծումն ու համակարգումը, մարքեթինգային պլանի կազմումը, վեբ կայքի ստեղծումը և համակարգումը, Microsoft Excel ծրագրի կիրառումը հաշվապահության մեջ, կայքի` որոնողական համակարգերում կատարելագործումը և այլն` ներառյալ անգամ պարային դասընթացներ, քանի որ աշխատակիցներն առաջարկել են կիսվել ոչ միայն իրենց մասնագիտական հմտություններով, այլ նաև հոբբիներով:

Orange-ին օգնության համար դիմած կազմակերպությունները շատ բազմազան են` կրթական, երաժշտական, շրջակա միջավայրի պահպանման, կանանց իրավունքների ՀԿ-ներ, բժշկական կենտրոն: Վերջիններիս մի մասը գտնվում է մարզերում, այնպես որ այս շաբաթվա ընթացքում Orange-ի կամավորները կլինեն Լոռու Դսեղ գյուղում, Արագածոտնի Թալին քաղաքում, Գեղարքունիքի Գավառ քաղաքում, Կոտայքի Չարենցավան քաղաքում և այլուր, իսկ նրանցից երկուսն իրենց աջակցությունն ու խորհրդատվությունը Տավուշի մարզում գտնվող կազմակերպություններին կիրականացնեն տեսազանգի միջոցով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում