Ինչպես հաղորդում է «Ասպարէզը», Լոս Անջելեսի Օրընջ Քաունթի քաղաքում գերագույն ատյանի դատավորի պաշտոնն է ստանձնել հայազգի Անդրե Մանսուրյանը: Նա անցած տարի ընտրությունների ժամանակ ստացել էր 200 հազար ընտրողների քվե և իրավունք ստացել ստանձնելու այդ պաշտոնը:
Երդման արարողության ժամանակ նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր նպաստել էին իր ընտրվելուն: 37-ամյա դատավորը նաև կոչ է արել հայ երիտասարդներին կարևորել ուսումնառության պրոցեսը և զինվել գիտելիքներով` մարդկությանն օգտակար դառնալու համար:












































