Saturday, 20 06 2026
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները

Երկրորդ անգամ նույն փոսի շեմին

Հայաստանում ավարտվեց Հավաքական անվտանգության կազմակերպության անդամ երկրների արագ արձագանքման ուժերի զորավարժությունը, որն ըստ էության առաջին մասշտաբային վարժանքն էր այդ ուժերի համար: Արագ արձագանքման ուժերը դարձան այն անկյունաքարը, որի վրա փորձ արվեց վերակենդանացնել գրեթե իներտության մատնված ՀԱՊԿ-ը, որին, խոշոր հաշվով, սպասում է ԱՊՀ ճակատագիրը՝ մարգինալացում:

Կրեմլը ներկայումս դիմադրում է դրան, փորձում է ի տարբերություն ԱՊՀ-ի` ավելի ճկուն դարձնել ՀԱՊԿ-ը: Դրա համար ստեղծվեցին արագ արձագանքման ուժերը: Այնուհանդերձ, Ռուսաստանը լավ է հասկանում, որ անգամ այդ ուժերի գոյությունն անկարող է փրկել մի կառույց, որի ստեղծման հիմքը ինքնին անառողջ է, որը ստեղծվել է մեծապես պարտադրանքի, ոչ թե փոխանհրաժեշտության հիման վրա, և որը հանդիսանում է ընդամենը Ռուսաստանի ազդեցության մահակը հետխորհրդային մի շարք հանրապետությունների և հետխորհրդային տարածքների վրա: ՀԱՊԿ-ն ավելի շատ պահվում է շանտաժի, քան փոխադարձ ընկալման և գործընկերության հիման վրա: Դրա համար էլ Մոսկվան շարունակաբար կատարում է քայլեր, որոնք գոնե իրավականորեն կամրագրեն մի իրավիճակ, երբ ՀԱՊԿ մարգինալացումից հետո էլ, այնուհանդերձ, այդ իրավական նորմերը կարող են կապանքներ լինել անդամ պետությունների համար: Այդ պատճառով է, օրինակ, որ Մոսկվան ամեն ինչ անում է արագ արձագանքման ուժերին ՀԱՊԿ անդամ երկրների ներքին գործերին, հասարակական կարգուկանոնին միջամտելու իրավասություն տալու համար: Միևնույն ժամանակ, Մոսկվան պարտադրում է ՀԱՊԿ անդամ երկրներին համաձայնագիր ստորագրել, որ իրենց տարածքում երրորդ երկրի բազա կամ այլ ռազմական ենթակառուցվածք չեն կարող տեղակայել, մինչև ՀԱՊԿ բոլոր երկրների համաձայնությունը:

Այս ամենն, իհարկե, հուսահատ ջանքեր են հիշեցնում, բայց դրանք վտանգավոր ջանքեր են, որովհետև հատկապես հուսահատության դեպքում է, որ կատարվում են ամենավտանգավոր և բանականությունից, մտածողությունից հեռու գործողությունները: Այլապես, Ռուսաստանը ՀԱՊԿ շրջանակում չէր գնա այդ քայլերին, այլ կփորձեր գտնել այլ պլատֆորմ, որը կարող էր հանդիսանալ կառույցի կենսունակության, կենսական էներգիայի նոր պաշար, նոր լիցք: Մոսկվան շարունակում է իր մահակային մտածողությունը հետխորհրդային տարածքում: Այդ մտածողությունը, դրա վրա կառուցված ռեգիոնալ քաղաքականությունը ամբողջ հետխորհրդային տարածքով, այդ թվում` անգամ Հարավային Կովկասով, հետ է մղում Կրեմլին, ստիպում զիջել դիրքերը, զիջել հիմքերը: Սակայն, ինչքան էլ որ ռազմավարական տեսանկյունից Մոսկվան դրա հետևանքով հայտնվում է նահանջի ռեժիմում, միևնույն է` շարունակում է այդ ռեժիմի դեմ պայքարել նույն մեթոդներով, նույն մոտեցումներով և մտածողությամբ: Արդյունքում Ռուսաստանը հայտնվում է արատավոր շրջանի, ավելի ճիշտ` շրջապտույտի մեջ, որը նրան քաշում է դեպի հատակը: Դա, իհարկե, Ռուսաստանի խնդիրն է, սակայն բանն այն է, որ Ռուսաստանի հետ հատակը գնալու վտանգի մեջ են նաև նրանք, այն պետություններն ու ժողովուրդները, որոնք ամուր կապված են Ռուսաստանին և ոչ մի կերպ չեն կարողանում բաժանվել: Ընդ որում` բաժանումը, անշուշտ, ինքնանպատակ չէ, այլ ընդամենը կենսական, պատմական անհրաժեշտություն, որպեսզի չկրկնվեն նույն սխալները, որոնք եղել են պատմության ընթացքում, երբ հայ ժողովուրդը իր անվտանգությունը ուղղակիորեն բացառապես Ռուսաստանին վստահելով, հետո ստիպված է եղել դառնալ Ռուսաստանի մանրադրամը ավելի կարևոր սուբյեկտների հետ փոխհարաբերությունները կարգավորելու հարցում:

Այդ տեսանկյունից, Հայաստանի համար ՀԱՊԿ հետ հարաբերությունը վերանայելը դառնում է ռազմավարական խնդիր: Թվում է, որ այդ հարաբերությունն ակնհայտորեն անամպ է, նույնիսկ լավ, և որ մենք կարող ենք միանգամայն հանգիստ վստահել մեր անվտանգությունն այդ կառույցին: Սակայն մի բան է զորավարժությունը, մեկ այլ բան` իրական քաղաքականությունը: Զորավարժության մեջ ամեն ինչ լինում է սահմանված ժամանակին, սակայն իրական քաղաքականության մեջ այդպիսին չկա, և որևէ մեկը չի կարող ասել, թե օրինակ` արդյոք իրական կյանքում անվտանգության լուրջ սպառնալիքի դեպքում Հայաստանի և ՀԱՊԿ անդամների համար ժամանակը կչափվի՞ նույն մեծություններով, և մի պարագան մեկի համար շատ ուշ լինելով, մյուսի համար շատ շուտ չի՞ լինի: Այդ տեսանկյունից, ՀԱՊԿ-ը չափազանց անկատար կառույց է` անվտանգությունը դրան վստահելու համար:

Մյուս կողմից` հասկանալի է, որ Հայաստանի համար, անշուշտ, թե՛ ռիսկային է, թե՛ նաև, խոշոր հաշվով, ավելորդ վերանայել մասնակցության նպատակահարմարությունը ՀԱՊԿ-ին: Հայաստանին այդ կապակցությամբ խնդիրներ պետք չեն, բացարձակապես: Հայաստանը պարզապես պետք է ՀԱՊԿ-ում դառնա առավել նախաձեռնողական, որովհետև այդ կառույցի բուն էությանը միայն Հայաստանն է ամենից շահագրգռվածը՝ կոլեկտիվ անվտանգության ապահովում իր անդամների համար: Հետևաբար, Հայաստանը պետք է շարունակաբար առաջարկություններով և նախաձեռնություններով հանդես գա, որոնք անընդհատ քաղաքական պատասխանատվության առաջ կդնեն հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը` ստիպելով կամ այսպես ասած` բացահայտվել և այդպիսով հրապարակավ խոստովանել, որ գրված նպատակներն ու իրական նպատակները միանգամայն տարբեր են, կամ էլ լրջացնել այդ կառույցը սեփական իսկ շահերից ելնելով: Մյուս կողմից` հասկանալի է, որ ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանը միայնակ անզոր է: Սակայն այդ քաղաքական նախաձեռնություններով Հայաստանը կարող է իր համար հիմքեր ապահովել ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների առումով առավել կոշտ քաղաքական որոշումներ գեներացնելու համար, եթե կազմակերպությունը չփորձի ընդառաջել Հայաստանի նախաձեռնություններին և առնվազն լուրջ քննարկումների չդնի դրանք:

Ի դեպ, Հայաստանն այդ նախաձեռնությունները պետք է ցուցաբերի ամենևին ոչ վերջնագրային տոնով, և ոչ էլ զուտ իր սեփական նկատառումների շրջանակում: Դրանք պետք է ներկայացնել ընդհանուր ՀԱՊԿ շահերի շրջանակում, որպեսզի կազմակերպության անդամ երկրները հնարավորինս քիչ մանևրի տեղ ունենան այդ առաջարկներին արձագանքելու համար: Իհարկե, Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքական պոտենցիալի համար անգամ դա է շատ: Սակայն դա արդեն այլ խնդիր է, և հենց այդտեղ է, որ պետությունը գլորվում է Ռուսաստանի հետ մեկտեղ, և եթե Ռուսաստանն ի վերջո գլորվում է իր համար թեկուզ գերկարևոր, բայց այնուհանդերձ օտար տարածաշրջանից, Հայաստանն ուղղակի գլորվելու է իր իսկ տարածքում: Մենք մեր կյանքում մի անգամ արդեն կատարել ենք այդ սխալն ու գլորվել մեր իսկ տարածքում: Հետևանքները չափազանց ողբերգական ու խոսուն են եղել, և երևի թե հավաքական բանականությունը կբավականացնի երկրորդ անգամ նույն սխալը չկրկնելու համար:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում