Thursday, 11 06 2026
17:30
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:10
ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:10
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ
Պակիստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար
15:30
Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը
Մեր ռիսկերը կառավարում ենք, գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա․ ՏԿԵ նախարար
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
«Էթալու եմ Ծառուկյանի մոտ, ․․․ ըլնեմ, թե չեթամ»․ ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ համակիրների զրույցը
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ՌԴ նախագահը հենվում է փաստերի և փաստարկների վրա․ կշարունակենք աշխատել, ոչ մի խնդիր չկա․ Փաշինյան
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
Ազնիվ կլինեն՝ մանդատները չվերցնեն, այլապես իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածելու են ԱԺ ում․ Փաշինյան
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում
Բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու են և դատվելու․ վարչապետ

Առակս զինչ կցուցանե

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը փետրվարի 28-ի իր ասուլիսում քաղաքացիներին կոչ անելով մասնակցել Հայ Ազգային կոնգրեսի այսօր կայանալիք հանրահավաքին, հայտարարել էր, որ Հայաստանը պատմական փուլ է մտել:

Ու իսկապես, իրադարձությունների ընթացքը վկայում է, որ Հայաստանում ոչ սովորական մի ժամանակաշրջան է, ոչ սովորական անցուդարձով եւ ոչ սովորական հասարակական տրամադրություններում:

Թերեւս դրա հետաքրքրական վկայություններից մեկն էլ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի ելույթն է, որ երեկ հնչել է Երեւանի պետհամալսարանում տեղի ունեցած Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում թեմայով քննարկման ընթացքում:

Ինչով էր այդ ելույթը ոչ սովորական: Բանն այն է, որ դժվար է հիշել, թե ԱՄՆ դեսպան Մարի Յովանովչը Հայաստանում աշխատանքի իր տարիներին երբ էր այդպիսի ծավալուն ելույթ ունեցել քաղաքացիական հասարակության թեմայով:

Ընդհանրապես, դժվար է հիշել, թե վերջին տարիներին ամերիկյան որ մի դեսպանն էր այդպիսի ելույթ ունեցել: Մարի Յովանովիչի ելույթի շեշտադրումները կարծես թե նույնպես աննախադեպ են իրենց հստակությամբ եւ ըստ էության դիվանագիտական էթիկային շրջանակում տեղավորվող բավական խիստ քննադատություն է ուղղված Հայաստանում առկա իրավիճակին, ինչպես նաեւ բավական հստակ մեսիջ Հայաստանի թե իշխանությանը, թե հասարակությանը, եւ ինչն առավել կարեւոր է` ուսանողությանը, երիտասարդությանը: Այդ առումով ուշագրավ է ելույթի վայրի ընտրությունը` Երեւանի պետհամալսարան` Մայր բուհ:

Բանն այն է, որ աշխարհում փոփոխությունների, վերափոխումների լոկոմոտիվը եղել եւ մնում է երիտասարդությունը, որովհետեւ երիտասարդը դա մարդու այն տեսակն է, որը զերծ է կաղապարներից, նախապաշարումներից, որը լի է որոնողական մղումներով, որի միտքը թարմ է, եռանդը մեծ, որը հավատամքը ազատությունն է, եւ որը հետեւաբար ամենաանհանդուրժողը պետք է լինի անազատության դեմ:

Ի վերջո, ներկայումս օրինակ արաբական աշխարհում տեղի ունեցող վերափոխումների ալիքը փորձագետներից շատերը բացատրում են հենց նրանով, կամ որպես դրանց նպաստած հիմնական գործոն մատնանշում են հենց այն, որ այդ երկրներում բնակչության մեծամասնությունը երիտասարդ է, ինչն էլ հասունացրեց այդ երիտասարդական ընդվզումն ընդդեմ քարացած եւ ճահճացած ամբողջատիրությունների կամ բռնատիրությունների: Ահա այդ իմաստով էլ Հայաստանում ԱՄՆ դեսպանի մեսիջը բավական հստակ է:

Եվ այդ համատեքստում արդեն չափազանց ուշագրավ է, որ Երեւանի պետհամալարանում ունեցած իր ելույթը նա ավարտում է ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի 2009 թվականին Կահիրեյի համալսարանում ունեցած ելույթի մեջբերումով: Այդ փաստը հատկապես ուշագրավ է նրանով, որ Օբամայի այդ ելույթն աշխարհում այս օրերին ընկալվում է որպես արաբական աշխարհում սկիզբ առած քաղաքացիա-ազատագրական պայքարի ալիքի կայծ:

Հազիվ թե ամերիկացի դիվանագետը տեղյակ չլիներ աշխարհում այդ ընկալումից, եւ հազիվ թե տեղյալ լինելով հանդերձ, նա չպատկերացներ, թե իր այդ մեջբերումը ինչ ակնարկ կամ մեսիջ կարող էր ընկալվել կամ հասկացվել: Հետեւաբար այս ամենով հանդերձ Օբամայի Կահիրեյի ճառի հիշատակումը, եւ այն էլ ընդդիմության սպասված հանրահավաքի նախօրեին, կարծես թե չափազանց հստակ մեսիջ է Հայաստանում առկա իրավիճակի կապակցությամբ: Հայաստանն իսկապես կարծես թե պատմական փուլում է հայտնվել եւ Հայաստանում գուցե իսկապես պատմական զարգացումներ կարող են տեղի ունենալ առաջիկա ամիսների կամ տարվա ընթացքում: Ընդ որում, այստեղ ԱՄՆ դեսպանի ելույթը հարկ է դիտարկել ոչ միայն որպես նախանշող, այլ նաեւ որպես ադեկվատ արձագանք այդ իրավիճակին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում