Saturday, 20 06 2026
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում

Բիլ Գեյթսը ԱՄՆ ամենահարուստների ցուցակում առաջինն է. Forbes ամսագիր

Forbes հեղինակավոր ամսագիրը հրապարակել է ԱՄՆ ամենահարուստ 400 մարդկանց ցուցակը: Արդեն 19-րդ անգամ ամենաառաջին տողն այդ ցուցակում զբաղեցնում է Microsoft ընկերության տնօրեն Բիլ Գեյթսը: Նրա կարողությունը գնահատվում է 66 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ 7 մլրդ-ով ավելի է:

Ամենահարուստների ցուցակում երկրորդ հորիզոնականում է Berkshire Hathaway հոլդինգի 82-ամյա ղեկավար Ուորեն Բաֆֆեթը: Մեկ տարվա ընթացքում նա վաստակել է 7 մլրդ դոլար, և այժմ նրա կարողությունը գնահատվում է 46 մլրդ դոլար: Եռյակը եզրափակում է Oracle ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Լոուրենս Էլլիսոնը, ում բանկային հաշիվներին նստած է 41 մլրդ դոլար: Չորրորդ և հինգերորդ հորիզոնականներում են Չարլզ և Դևիդ Կոխ եղբայրները` Koch Industries-ի տերերը, որոնցից յուրաքանչյուրի հաշվին կա 31 մլրդ դոլար:

Այսպիսով՝ նախորդ տարվա հետ համեմատած՝ հնգյակը մնացել է նույնությամբ, սակայն փոփոխություններ են տեղի ունեցել «ոսկե» տասնյակում: Ամենահարուստ ամերիկացիների ցուցակում «ոսկե տասնյակից» դուրս է թռել խաղային մագնատ Շելդոն Ադելոսնը` այս տարի հայտնվելով 12-րդ հորիզոնականում, ինչպես նաև հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսը` 15-րդ հորիզոնական: Իսկ Google ընկերության հիմնադիրը` Սերգեյ Բրինը հայտնվել է 13-րդ տեղում:

Ամսագիրը նշում է, որ այս տարի մեծ կորուստներ է ունեցել Facebook ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը` բորսայում իր ընկերության բաժնետոմսերի անհաջող վաճառքի հետ կապված: Նրա ունեցվածքը գրեթե կիսով չափ կրճատվել է, ինչի արդյունքում նա 14-րդ հորիզոնականից այս տարի հայտնվել է 36-րդ տեղում:

Ի դեպ, այս տարվա վարկանշային աղյուսակում ներառվել է 45 կին` երեք անգամ ավելի, քան նախորդ տարվա ցուցակում էր ընդգրկված:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում