Իտալական «Ինտեր»-ի ու անգլիական «Լիվերպուլ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը, շատ հավանական է, ստանձնի «Միլան»-ի գլխավոր մարզչի պաշտոնը: Այս մասին խոսել է մարզչի գործակալ Մանուել Գարսիա Կիլտոնը:
«Բենիտեսն առաջարկել է իր ծառայությունները «Միլան»-ի՞ն. ո´չ, չկա նման բան: Եթե «Միլան»-ը կապ հաստատի մեզ հետ ու առաջարկի հանդիպել՝ Բենիտեսի՝ «Միլան»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու վերաբերյալ բանակցելու, ապա կընդունենք առաջարկը, քանի որ պատրաստ ենք բանակցել թե´ իտալական, թե´ ցանկացած թիմի հետ: Եթե «Միլան»-ի անձնակազմից կապ հաստատեին Բենիտեսի հետ, ապա նա համակ ուշադրությամբ կլսեր»:









































