Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի շրջանակներում «Անդերլեխտ»-ի հետ հանդիպումը ոչ-ոքի ավարտելուց հետո «Միլան»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին նշել է, որ իր թիմը վատ խաղ չի ցուցադրել:
«Առաջին խաղակեսում որոշ սխալներ թույլ տվեցինք: Ընդհանուր առմամբ չի կարելի ասել, թե մենք հաջող հանդիպում անցկացրինք: Մանավանդ, որ երկրպագուները հաղթանակ են պահանջում յուրաքանչյուր խաղում: Ընդմիջումից հետո մի շարք լավ պահեր ստեղծեցինք, սակայն արդյունավետ ավարտի չկարողացանք հասցնել:
Մենք պետք է քայլ առ քայլ բարելավենք մեր խաղը: Ես բավարարված եմ սաներիս ցուցադրած խաղով: Իհարկե, հաղթանակը կօգներ մեզ ավելի վստահ գործել ապագայում, բայց, այնուամենայնիվ, տղաները վատ խաղ չցուցադրեցին»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Ալեգրիի խոսքերը:





































