Հունաստանի առաջնությունում կայացած «Պանիոնիս» – «Կրետե» խաղում 3 ինքնագոլ գրանցվեց (2:1):
Դրանցից ամենազավեշտալին առաջինն էր: Անկյունայինից կատարած փոխանցումից հետո «Կրետե»-ի ֆուտբոլիստը գնդակը հեռացնելու անհաջող փորձ կատարեց, որից հետո դարպասապահի ջանքերով այն հայտնվեց սեփական դարպասում:









































