Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը իսրայելական ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պատրաստ է քննարկելու Իսրայելի հետ խաղաղ համաձայնության հնարավորությունը, և եթե նա համապատասխան առաջարկով դիմի Թել Ավիվին, ապա այնտեղ կան պատրաստակամ գործընկերներ:
Անցած շաբաթ հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մերձավորների Ջոն Քերին արդեն մի քանի ամիս աշխատում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ Սիրիայի ու Իսրայելի միջև խաղաղ բանակցությունների վերսկսման հարցով:







































