Մոլդովայի քրեական օրենսգիրքը կարող է փոփոխություններ կրել: Նախատեսվում է օրենսգրքում կետ մտցնել, համաձայն որի՝ ֆուտբոլային պայմանավորված խաղեր անցկացնողները կենթարկվեն քրեական պատասխանատվության:
Այս նախաձեռնությունը պատկանում է տնտեսական հանցագործությունների և կոռուպցիայի դեմ պայքարի կենտրոնին, որն արդեն առաջարկել է օրինագիծը:
Ներկայումս երկու քրեական գործ է հարուցվել՝ խարդախություն, կոռուպցիա և պաշտոնեական չարաշահում հատկանիշներով: Մեղադրվող կողմերն են «Զիմբրու», «Դաչիա» և «Կոստուլեն» ակումբները, որոնք մեղադրվում են պայմանավորված խաղեր անցկացնելու մեջ:









































