Ցանցահենները գրոհել են ֆրանսիական Charlie Hebdo հրապարակության կայքը, որն այսօր հրապարակել էր Մուհամմեդի ծաղրանկարները: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
«Կայքն արգելափակված է այն պատճառով, որ հարձակման է ենթարկվել: Ըստ ամենայնի, խոսքն ավելի լայն զանգվածային հարձակման մասին է, քան 2011թ.-ին էր»,- ասել է Charlie Hebdoի տնօրեն Ստեֆան Շարբոնիեն:
2011թ. ամսագիրը հրապարակել էր նաև Մուհամմեդի ծաղրանկարները, ինչը հանգեցրել էր սկանդալի ու թերթի խմբագրությունն այրելուն:
Այսօ ներկայացվել է հաշմանդամի սայլակին նստած մուսուլման: Իլյուստրացիան կոչվում է «Անձեռնմխելիները-2» և ֆրանսիական հանրահայտ նույնանուն ֆիլմի ծաղրանկարն է:
ԶԼՄ-ների տեղեկություններով ՝այլ լուսանկարներում Մուհամմեդը մերկ է:









































