«Յուվենթուս»-ի տնօրենների խորհրդի նիստի ժամանակ հաստատվել է ակումբի տարեկան բյուջեն, որն այնուհետև կուսումնասիրվի իտալական ակումբի գլխավոր ասամբլեայի կողմից:
Չնայած եկամուտների աճի գրանցմանը, որի գումարը կազմել է 213.8 մլն եվրո, 2011/12թթ. մրցաշրջանն ակումբն ավարտել է վնասով, ինչով էլ բացատրվում էր Չեմպիոնների Լիգային չմասնակցելը: Թուրինյան ակումբի վնասը կազմել է 48.7 մլն եվրո:
Նախորդ մրցաշրջանի համեմատ ակումբը 2 անգամ կրճատել է վնասի չափը: Փորձագետները, սակայն, դրական են գնահատում «Յուվենթուս»-ի տնտեսական հեռանկարները:










































