Ինդոնեզիայի Յավա կղզում ցուցադրական թռիչքի ժամանակ Sukhoi Superjet-100 ինքնաթիռի կործանման պատճառը մարդկային գործոնն է: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Գաղտնի աղբյուրը գործակալության լրագրողներին հայտնել է, որ կործանման հետաքննությունն ավարտվել է, արդեն ստորագրվել է հետաքննության արձանագրությունը: Պարզվել է, որ ինքնաթիռը տեխնիկական անսարքություններ է ունեցել: Ավելի վաղ հաղորդվում էր, որ պաթոլոգիա-անատոմիական և տոքսիկոլոգիական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ վարորդները սթափ են եղել և թմրանյութեր կամ դեղամիջոցներ ընդունած չեն եղել:
Յավա կղզում Sukhoi Superjet-100-ի ցուցադրական թռիչքն իրականացվում էր 2012 թ. մայիսի 9-ին: Օդանավում եղել է 45 մարդ: Օդանավը բախվել է լեռանը , բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները զոհվել են:
Ինդոնեզական կողմը հունիսին հրապարակել էր կործանման հետաքննության զեկույցը, որում Ռուսաստանին խորհուրդ էր տրվում բարձրացնել իրենց օդաչուների պատարաստականությունը (կործանված ինքնաթիռի օդաչուները ռուս էին), այսինքն՝ փաստացորեն ինդոնեզացի փորձագետները մեղադրում էին օդաչուներին: Ռուսական կողմը չէր համաձայնվում դրա հետ՝ ակնարկելով, որ ինքնաթիռին սխալ են ուղղորդել ցամաքային ծառայությունները:
Ընդհանուր առմամբ, ռուս փորձագետները շատ զգույշ էին արտահայտվում և հաճախ հրաժարվում էին որևէ ենթադրություն անել նախքան հետաքննության ավարտը:
Հետաքննության նախնական տվյալները խոստացել էին հրապարակել ամառվա վերջին, սակայն մինչ այժմ դրանք չեն հրապարակվել:









































