Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի շրջանակներում տեղի ունեցած Ամստերդամի «Այաքս»-ի հետ հանդիպումից հետո Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է, որ հաղթանակն իր սաներին հեշտ չի տրվել: Այդ մասին են հայտնում գերմանական լրատվամիջոցները:
Դորտմունդցիները 3 միավոր են վաստակել հանդիպման միակ` Ռոբերտ Լևանդովսկու հեղինակած գոլի շնորհիվ: Հարկ է նշել, որ մինչ այդ պաշտպան Մեց Հումելսը չկարողացավ հաջողությամբ իրացնել 11 մետրանոց տուգանային հարվածը:
«Այաքս»-ի կազմում բազմաթիվ տաղանդավոր ֆուտբոլիստներ են հանդես գալիս: Նրանք իսկապես վտանգավոր իրավիճակներ էին ստեղծում: Այնուամենայնիվ, մենք պաշտպանվում էինք և կարողանում գոլային պահեր ստեղծել: Այսօր մենք պետք է համբերատարություն ցուցաբերեինք և միաժամանակ չքնեցինք խաղադաշտում»,- ասել է Յուրգեն Կլոպը:









































