Ղրղըզստանի իշխանությունները որոշում են կայացրել հանրապետության տարածքում արգելափակել համացանցի օգտատերերի մատչումը «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմին: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոեչով այդ երկրի իշխանություններին:
«Հանրապետության գլխավոր դատախազությունը ստուգում է անցկացրել՝ կապված YouTube ինտերնետ կայքում այդ տեսաֆիլմի տեղադրման և ցուցադրության հետ,- ասվում է իշխանությունների տարածած հաղորդագրության մեջ:- «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի բովանդակության մեջ դիտվում են միջկրոնական թշնամանք սադրելու քարոզչության նշաններ, որոնք հիմք են հանդիսանում արգելելու այդ տեսաֆիլմի տարածումը Ղրղըզստանի ինտերնետ տարածությունում»:









































