ԱՄՆ-ի նախագահի թեկնածուների` գործող նախագահ Բարաք Օբամայի և հանրապետական Միթ Ռոմնիի հավաքած ձայների տարբերությունը նորից կրճատվել է` հասնելով նվազագույնի, վկայում են Gallup ֆոնդի հարցման արդյունքները, փոխանցում է РИА Новости-ն:
Հետազոտությունների արդյունքներով` Օբաման գերազանցում է ձայների 47%-ով, Ռոմնիի օգտին արտահայտվել է ընտրողների 46%-ը:
Հարցմանը մասնակցել է 3,050 000 մարդ:
Այդ թվում` CNN-ի և Politico-ի պատվերով կատարված հարցումների արդյունքներով ևս Օբաման առաջատարն է, սակայն մի փոքր ավելի մեծ տարբերությամբ:
ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 6-ին:









































