Կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Տիագո Ալկանտարան, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է նաև, որ իր կարծիքով՝ ցանկացած թիմ պետք է այլ վերաբերմունք ցուցաբերի Չեմպիոնների լիգային, քանի որ այդ մրցաշարում հանդիպումներն այդքան շատ չեն, հետևաբար պետք է լավ պատրաստվել յուրաքանչյուր խաղին:
«Չեմպիոնների լիգան շատ կարևոր մրցաշար է՝ չնայած այն հանգամանքին, որ կատալոնական «Բարսելոնա»-ն ցանկացած խաղ խաղում է միայն հաղթելու համար: Բանն այն է, որ Չեմպիոնների լիգայում խաղերն այդքան շատ չեն, հետևաբար ամեն խաղին պետք է շատ լավ պատրաստվել»,- մամլո ասուլիսի ժամանակ ասել է Ալկանտարան:









































