Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին առաջարկել է լուծման իր տարբերակը Քրիշտիանու Ռոնալդուի՝ «Ռեալ»-ին վերաբերող խնդիրների առումով:
«Եթե Մոուրինյոն կրկին ուզում է տիտղոսներ նվաճել, ապա ես առաջարկում եմ, որ Ռոնալդուին մի վեց ամսով ուղարկի Պորտուգալիա: Միգուցե այդ ժամանակ նրան հաջողվի հասնել իր առջև դրված նպատակներին»,- ասել է Մանչինին մամլո ասուլիսի ժամանակ:









































