Այսօր՝ ՀՀ ժամանակով 22:45-ին, «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում տեղի է ունենալու Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային՝ «Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի» դիմակայությունը: Իսպանական հայտնի պարբերական Marca-ն ներկայացնում է թիմերի հիմնական կազմերը, որոնք, սակայն, դեռ վերջնական չեն. վերջնական կազմը հայտնի է դառնում խաղից առաջ՝ մեկ ժամվա ընթացքում:
«Ռեալ Մադրիդ»՝ Իկեր Կասիլյաս, Ալվարո Արբելոա, Կլեպեր Պեպե, Սերխիո Ռամոս, Ֆաբիո Կոենտրաո, Սամի Խեդիրա, Խաբի Ալոնսո, Անխել դի Մարիա, Լուկա Մոդրիչ, Քրիշտիանու Ռոնալդու, Կարիմ Բենզեմա:
«Մանչեսթեր Սիթի»՝ Հարթ, Կոլարով, Լեսքոթ, Կոմպանի, Մայկոն, Խավի Գարսիա, Յայա Տուրե, Դավիդ Սիլվա, Սամիր Նասրի, Մարիո Բալոտելի, Կառլոս Տևես:










































