Պահե՞լ Ռոնալդուին, թե՞ հրաժեշտ տալ երազանքներին. հարցն այժմ հենց այսպիսին է Մադրիդի «Ռեալ»-ի համար, Goal.com-ի հետ զրույցում ասել է վերլուծաբան Բեն Հովարդը՝ անդրադառնալով «Ռեալ»-ին վերաբերող հարցին: Ըստ Հովարդի՝ «Ռեալ»-ը, եթե ցանկանում է պահել Ռոնալդուին ու նվաճել Չեմպիոնների լիգայի տիտղոսը, ապա պետք է լուծի ֆուտբոլիստի խնդիրները, որոնք կապ ունեն ակումբի հետ: Իսկ եթե չլուծի խնդիրները, ապա Չեմպիոնների լիգայի գավաթը կտեսնի, ինչպես իր ականջները:
Հովարդի խոսքերով՝ հենց Ռոնալդուի շնորհիվ է, որ «Ռեալ»-ը համարվում է «Բարսելոնա»-ի մրցակիցը, վերջին երկու տարիներին հենց նրա շնորհիվ է թիմը տիտղոսներ նվաճել: Իսկ հիմա, երբ Քրիշտիանուն անբավարարվածություն է զգում, ուղղակի անընդունելի է թիմի համար, քանի որ ակումբն այսպիսի գանձ ունի:
Խնդիրը փողի մեջ չէ, այլ սիրո: Քրիշտիանուին Մադրիդի սերը չի բավարարում: Օրինակ՝ «Բարսելոնա»-ում ուղղակի փայփայում են Մեսսիին, իսկ Ռոնալդուն նույնը չի զգում «Ռեալ»-ում:
Վերլուծաբանի խոսքով՝ եթե Ռոնալդուի շուրջ չստեղծեն գոնե մոտավորապես նման մթնոլորտ, ապա թիմին մեծ ճգնաժամ է սպասվում:








































