Ժողովրդական կուսակցության հանրահավաքին մասնակցում էր նաև «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը, որը իր ելույթում նշեց, որ որոշումը ոչ թե նախագահներինն է, ոչ թե չինովնիկներինը, այլ ժողովրդինը:
«Ամեն մի հայ քաղաքացի պետք է պատրաստ լինի, որպեսզի որոշենք մեկ օր և այդ օրը անվանենք Հայաստանի ժողովրդի օր»,- հայտարարեց Մանուչարյանը:
Նա նշեց, որ, եթե ուզում ենք ազատություն ձեռք բերել, մենք պետք է հաղթահարենք կյանքի այն ընթացքը, որը մեզ համար անընդունելի է:
«Այս 20 տարվա ընթացքում շատ են եղել ծանր տարիները` պատերազմ, երբ ռազմաճակատի գիծը համարյա հասել էր Ստեփանակերտին, և մենք կարծում էինք, որ դրանից ավելի ծանր բան չէր կարող լինել: Սակայն այսօր իրավիճակը հարյուրապատիկ ավելի ծանր է, և պատճառը մեկն է` այն ժամանակ մեզ շրջապատող հանգամանքներն էին ծանր, բայց մեր կամքը, մեր միասնությունը ոչ մի արգելքի առջև չէր կանգնում: Այսօր մենք կորցրել ենք հույսը, հավատը, ջերմությունը միմյանց նկատմամբ»,- հայտարարեց Մանուչարյանը:
Սակայն, ըստ Մանուչարյանի, մեր ժողովուրդն այդ արգելքը հաղթահարելու է, քանզի կյանքը այսկերպ շարունակվել չի կարող:










































