Դանիացի թենիսիստուհի Կարոլին Վոզնյացկին իր տպավորություններն է կիսել Սեուլի մրցաշարի առաջին փուլում Արանչա Ռուսի հետ հանդիպմանը 6:1, 6:2 հաշվով հաղթանակ տանելուց հետո:
«Այսօր ես ավելի լավ հանդես եկա, քան խաղում էի վերջերս: Ջանասիրաբար մարզվել եմ և լավ արդյունք գրանցել: Երջանիկ եմ, որ երկրորդ փուլ եմ անցել: Այժմ մտքերս սևեռել եմ առաջիկա հանդիպման ուղղությամբ:
Երկու տարիների ընթացքում զբաղեցրել եմ վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը: Բայց ամեն ինչ փոփոխության է ենթարկվում կյանքում: Ես դեռևս երիտասարդ եմ, և առջևում ինձ բազմաթիվ հաղթանակներ, նաև պարտություններ են սպասվում: Պարզապես պետք է փորձեմ նույնքան լավ հանդես գալ ցանկացած խաղում, իսկ վարկանիշային աղյուսակում տեղերի բախշման մասին արժե խոսել տարեվերջին»,- WTA պաշտոնական կայքը մեջբերում է Վոզնյացկու խոսքերը:







































