Աֆղանստանի հյուսիսում՝ Կունդուզ մարզում, այսօր բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ուսանողների միջև, երբ վերջիններս այրել են ԱՄՆ նախագահի նկարները: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, մի քանի հարյուր ուսանողներ ակցիա են անցկացնել՝ բողոքելով ԱՄՆ-ում ստեղծված հակաիսլամական «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի դեմ:
Հիշեցնենք. այսօր ավելի վաղ Քաբուլում միջազգային օդանավակայանի մոտ մահապարտ ահաբեկիչը պայթյուն էր իրականացրել, ինչի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 12 մարդ, այդ թվում՝ առնվազն 7 օտարերկրացի: Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Հեզբ-է-Իսլամի» խմբավորումը՝ դա համարելով վրեժ «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի համար: