Աշխարհիկ Ռուսաստանում, հնարավոր է, արգելափակեն YouTube պորտալը, ինչպես որ դա արվել է մի շարք մուսուլմանական երկրներում: Նման ձևով Ռուսաստանի իշխանությունները կարող են արձագանքել «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմին: Ինչպես հաղորդում է NEWSru.com գործակալությունը, Ռունետի օգտատերերը կարող են զրկվել YouTube-ից, եթե ընկերությունը կամավոր այն չփակի: Հարցը կդրվի այն ժամանակ, երբ դատարանը որոշի՝ արդյոք տեսանյութը ծայրահեղակա՞ն է, թե՞ ոչ:
«Կատակը՝ կատակ, բայց այդ հոլովակի պատճառով նոյեմբերի 3-5-ը Ռուսաստանի տարածքում կարող է ամբողջությամբ արգելափակվել YouTube-ը»,- այդ տեղեկությունը հաստատել է կապի նախարար Նիկոլայ Նիկիֆորովը Twitter-ի իր էջում:
Նշենք, որ Google ընկերության կողմից հոլովակն արգելափակելու մերժումից հետո Պակիստանը, Բանգլադեշը և Աֆղանստանն իրենց տարածքներում արգելափակել են YouTube-ը:





































