«Լեյքերս»-ի կենտրոնական Դուայթ Հարվարդը, խոսելով իր՝ «Օռլանդո»-ից «Լեյքերս» տեղափոխության մասին, շեշտել է, որ որոշում կայացնելն իր համար հեշտ չի եղել:
«Հասկացա, որ բոլորին չեմ կարող ուրախություն պարգևել: Երբ տեղափոխվում էի, դրանում ևս մեկ անգամ համոզվեցի: Իմ մեջ անբացատրելի զգացողություններ էին. մտածում էի թե´ երկրպագուների մասին, թե´ Լեբրոն Ջեյմսի հետ տեղի ունեցածի մասին:
«Քլիվլենդ»-ից հեռանալու համար Լեբրոնին բոլորն են ատում: Չէի ցանկանում, որ երկրպագուները նույնպիսի զգացողություններով լցվեն նաև իմ հանդեպ:
Ցանկանում էի, որ բոլորը սիրով հրաժեշտ տային ինձ, որ բոլորը ուրախ լինեին: Սակայն, ավա՜ղ, չեմ կարող ասել, որ բոլորն ուրախ էին»,- ասել է Դուայթ Հարվարդը:









































