Մեկնարկեց ԺԿ հանրահավաքը: Հանրահավաքի սկզբում բաժանվեցին կարմիր քարտեր, որոնց հակառակ կողմում գրված էր «Հայր մերը»:
Տիգրան Կարապետյանն իր բացման խոսքում նշեց, որ, հուրախություն «կռռացողների»` ճանապարհները կրկին փակել են, և մարզերի իրենց համակիրները չեն կարողացել հասնել հանրահավաքին:
ԺԿ համակարգող Մանվել Մարգարյանը նշեց, որ, չնայած փակ ճանապարհներին, շատերը եկել են, և շնորհակալություն հայտնեց ժողովրդին իրենց համառ կամքի համար, ինչն էլ ապացուցում է, որ ժողովրդի դեմ խաղ չկա:







































