Մախաչկալայի «Անժի»-ն պայմանագիր է կնքել հոլանդացի հայտնի փորձագետ Յելե Գուսի հետ, որը հետայսու կաշխատի թիմի ակադեմիայում՝ իբրև սպորտային տնօրեն:
Յելեն ունի մարզչական մեծ փորձ: Վերջին տարիներին աշխատել է երիտասարդական թիմերի խաղացողների հետ: Գուսի նախորդ պաշտոնը եղել է ՊՍՎ Էյնդհովենի ֆուտբոլային ակադեմիայում, որտեղ նա եղել է թիմի գլխավոր տնօրենը:
«Անժի»-ում Յելեն կսկսի աշխատել հոկտեմբերից:







































