ԱՄՆ իշխանությունները գաղտնազերծել են Ջորջ Վաշինգտոնի համալսարանին կից ԱՄՆ ազգային անվտանգության արխիվի փաստաթղթերը, որոնք առաջին անգամ պատկերացում են տալիս այն մասին, թե ինչպես է այն ժամանակվա նախագահ Ջիմի Քարտերի վարչակազմը 1980-ական թվականներին պատրաստվել հաղթել ԽՍՀՄ-ի հետ միջուկային պատերազմում, գրում է newsru.com-ը:
Քարտերի կողմից 1980թ. հուլիսի 25-ին ստորագրված նախագահական 59 հրահանգը եղել է «սառը պատերազմի» շրջանի ամենավիճահարույց փաստաթղթերից մեկը: Նախագահը լայն իրավասություններով էր օժտված, կարող էր միջուկային պատերազմ պլանավորել ու վարել: Իսկ 59 հրամանագրում ասվում էր, որ Վաշինգտոնը լրջորեն նախապատրաստվում է միջուկային պատերազմի:








































