Կատալոնական «Բարսելոնա»-ի և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի լրագրողի հետ ունեցած զրույցի ժամանակ խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկի մասին:
«Կարծում եմ՝ Չեմպիոնների լիգայում հեշտ հակառակորդներ չեն լինում: Ոչ մի թիմ այստեղ ուղղակիորեն չի հայտնվում: Կարելի է ասել` կան խմբեր, որոնք ավելի բարդ են, սակայն ամեն ինչ դաշտում է որոշվում: Սկզբում պետք է գործով ապացուցել: Մեր փորձից գիտենք, որ ցանկացած մրցակից կարող է բարդացնել խաղը: Դժվարին հանդիպում է սպասվում»,- ասել է Մեսսին:
Նշենք, որ սեպտեմբերի 19-ին «Կամպ Նոու» մարզադաշտում «Բարսելոնա»-ն հյուրընկալելու է ռուսական «Սպարտակ»-ին:





































