Ռուսական «Ալբիոն» հոլդինգը տենդեր է շահել` Իրաքում «Իբն Ֆարիս» օդանավակայանի տարածքում մարզահամալիր կառուցելու: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այդ տարածքում նախկինում տեղակայված էր ամերիկյան ռազմաբազա:
Ըստ համաձայնագրի պայմանների՝ ընկերությունը 2,5 տարում պետք է կառուցի 30 հազար տեղանոց մարզահամալիր և 75 համար ունեցող չորսաստղանի հյուրանոց: Պայմանագրի արժեքը 105.8 մլրդ իրաքյան դինար է (շուրջ 91 մլն մարդ):
«Իբն ֆարիսի» օդանավակայանը զբաղեցնում է 82 հա տարածք և գտնվում է Բաղդադից հյուսիս՝ Դիյալա մարզում: Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո մարզի իշխանությունները որոշում էին կայացրել այդ տարածքը վերածել մարզական ավանի:
Մարզադաշտի և հյուրանոցի շինարարության մրցույթը հայտարարվել էր անցյալ տարի և անցկացվում էր Իրաքի երիտասարդության և սպորտի նախարարության կողմից:







































