Friday, 12 06 2026
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է

«Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի դեմ ցույցերը տեղափոխվել են Արևմուտք

ԱՄՆ-ում ստեղծված սկանդալային «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի դեմ ցույցերը մինչ օրս շարունակվում են մուսուլմանական երկրներում: Դրանք տեղափոխվել են նաև այն երկրներ, որտեղ կան մուսուլմանական մեծաթիվ համայնքներ, մասնավորապես՝ Ավստրալիա, Բելգիա, Ֆրանսիա ու Մեծ Բրիտանիա:

Մինչ ԱՄՆ-ն ուժեղացնում է իր դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգությունը այն երկրներում, որտեղ ենթարկվել է հարձակման, իսկ մի շարք արևելյան երկրներ արգելափակում են հասանելիությունը ֆիլմին, Google ընկերությունը մերժում է վիդեոհոսթինգից հեռացնել «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմը: Փորձագետները ենթադրում են, որ անկարգությունները կշարունակվեն, քանի որ ֆիլմը միայն առիթ էր ելույթների համար ու ոչ թե սկզբնապատճառ:

Այն երկրներում, որտեղ հայտնվել են տեղեկություններ առաջին զոհվածների մասին, անկարգությունները մինչ օրս շարունակվում են: Այսպես՝ նոր տեղեկություններ են ստացվում Պակիստանում, Աֆղանստանում, Ինդոնեզիայում ցուցարարների ու ոստիկանության միջև բախումների մասին: Այս մասին հայտնում է RIA Nosvosti-ն:

Մինչ այդ, Լիբիայում ու Եգիպտոսում շարունակվում են կալանքները: Լիբիայում, օրինակ, կալանավորել է նվազագույնը 50 մարդ Բենղազիում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման կասկածանքով, Եգիպտոսում՝ 110 մարդ:

Մուսուլմանական երկրներում բողոքի ակցիաները արդեն անհանգստություն են առաջացրել ԱՄՆ-ում ու Կանադայում, որն անցած շաբաթ որոշում էր կայացրել փակել դեսպանատները Եգիպտոսում, Լիբիայում ու Սուդանում՝ վախենալով դիվանագիտական ներկայացուցչության անդամների կյանքի անվտանգության համար: Իր հերթին, ԱՄՆ պետդեպը կոչ է արել Թունիսում ու Սուդանում դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներին վերադառնալ ԱՄՆ՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրամայել է ուժեղացնել ԱՄՆ դեսպանությունների անվտանգության միջոցառումները:

ՄԱԿ-ի խորհուրդն ու Եվրամիությունը ավելի վաղ հանդես էին եկել մի շարք մուսուլմանական երկրներում արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակումները դատապարտող հայտարարությամբ ու պահանջել էին այդ երկրների կառավարությունից ապահովել դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգությունը:

Անցած շաբաթ ցույցերը տեղափոխվեցին նաև Ավստրալիա, Բելգիա, Մեծ Բրիտանիա ու այլ երկրներ:

Ավստրալիական Սիդնեյում ոստիկանների հետ բախումների հետևանքով տուժել է 6 ոստիկան և 17 ցուցարար: Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան մոտ ցույցերին մասնակցել է մոտ 300 մարդ, ցույցն անցել է առանց արտակարգ միջադեպերի: Ֆրանսիայում ևս բողոքի ակցիան, որին մասնակցել է շուրջ 250 մարդ, առանց միջադեպերի է անցել: Քանի որ ցույցը չէր համաձայնեցվել իշխանությունների հետ, ոստիկանությունը ցրել է այն ու կալանավորել 150 մարդու, սակայն փաստաթղթերը ստուգելուց հետո բոլորին ազատել է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում