Իսպանական El Periodico պարբերականի հավաստմամբ՝ Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստների և մարզչական շտաբի միջև նոր կոնֆլիկտ է ծագել: Ֆուտբոլիստները դժգոհ են թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի աշխատանքից:
Մարզիչը հաճախ ֆուտբոլիստներից պահանջում է մրցավարների գործողությունների դեմ հայտարարություններ անել մամուլում, իսկ խաղացողները հրաժարվում են դա անել: Ֆուտբոլիստները պնդում են, որ մարզչի վատ աշխատանքն է միակ պատճառը, որ թիմը «Բարսելոնա»-ին զիջում է 8 միավորով:
Բացի այդ, թիմը երկու մասի է բաժանվել, որոնց ներկայացուցիչները չեն շփվում միմյանց հետ:









































