Եթե մարդը ծխում է, նշանակում է՝ նա քիչ է քնում, իսկ քունը օրգանիզմին լիարժեք հանգիստ չի երաշխավորում: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը՝ հղում անելով Բեռլինի Շարիտե բժշկական դպրոցի պրոֆեսոր Ստեֆան Կորսի աշխատանքի արդյունքներին:
Կորսի խոսքով՝ 1100 ծխողների հետազոտությունը ցույց է տվել, որ նրանց 17 տոկոսը քնել է օրական 6 ժամից պակաս, 28 տոկոսը գանգատվել է ոչ խորը և ոչ լիարժեք քնից: Վերահսկվող խմբում ցուցանիշները կազմել են համապատասխանաբար՝ 7 և 19 տոկոս: Ընդհանուր առմամբ ծխողների ավելի քան ¼-րդը հայտնվել է խախտված քնով անձանց խմբում և վտանգված է բախվելու անքնության խնդրին:
Հետազոտության ընթացքում չի հաջողվել ապացուցել, որ հենց ծխելու հետևանքով է նվազել քնի որակը, քանի որ այստեղ հնարավոր են նաև կողմնակի ազդեցություններ, ինչպիսին է ուշ ժամին հեռուստացույց դիտելու սովորությունն ու ֆիզիկական ծանրաբեռնվածության բացակայությունը:











































