Եգիպտոսի մուսուլմանների առաջնորդը կոչ է արել արգելք դնել իսլամի նկատմամբ վիրավորանքի վրա: Նման առաջարկով նամակ շեյխ Ահմադ Ալ-Տայիբը ուղարկել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին:
Ինչպես հաղորդում է Vesti FM-ը, Ալ-Տայիբն առաջարկել է Անվտանգության խորհրդում հատուկ բանաձև ընդունել, որը կարգելի մուսուլմանական սրբությունների պղծումը:
Իմամի կարծիքով՝ աստվածանարգ գործողությունները իսլամական սրբությունների, ինչպես նաև այլ կրոնների խորհրդանիշների նկատմամբ, պետք է դիտվեն որպես քրեորեն պատժելի արարք:
Եգիպտոսի մուսուլմանների առաջնորդը նաև կոչ է արել Եգիպտոսի և մյուս երկրների մուսուլմաններին գործել օրենքի շրջանակներում՝ խաղաղ միջոցներով իրենց խոսքը հասանելի դարձնելով միջազգային հանրությանը: Մասնավորապես, նա խորհուրդ է տալիս դրա համար օգտագործել ՄԱԿ-ի ամբիոնը:









































