Ավելի քան 100 մարդ, որոնց վրդովեցրել է ամերիկյան «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմը, փորձել են Բաքվում ԱՄՆ դեսպանատան մոտ անցկացնել բողոքի ակցիա: Այս մասին հայտնում է 1NEWS.AZ-ը:
Ոստիկանությնունը հեռացրել է ցուցարարներին: Turan գործակալության տվյալով՝ ցուցարարների երթը կասեցվել է դիվանագիտական ներկայացուցչության շենքի մոտ:
Նրանք անիծել են հակաիսլամական ֆիլմի հեղինակներին, բղավել` «Ալլահ Աքբար»:
Ցուցարարներին հեռացնելիս ոստիկանները ուժ են կիրառել: Տարբեր տեղեկություններով՝ ձերբակալվել է 15-30 մարդ:
Turan գործակալության տեղեկություններով՝ ամերիկյան դեսպանատան մոտ են շարժվում ցուցարարների այլ խմբեր ևս: Դեսպանատան շենքն ու բոլոր մուտքերը ուժեղացված կարգով հսկվում են:
Հիշեցնենք. «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմում ծաղրանքով է ներկայացված Մուհամեդ մարգարեն: Ֆիլմը համացանցում է հայտնվել սեպտեմբերի 11-ին՝ ամբողջ աշխարհում հարուցելով իսլամիստների զայրույթը:









































