РИА Новости-ի փոխանցմամբ՝ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն գործակալության գլխավոր կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, թե ԱԷՄԳ-ը չի կարող երաշխավորել, որ Իրանն աշխատանքներ չի տանում միջուկային զենքի համար նախտեսված տեխնոլոգիաների ստեղծման ուղղությամբ.
«ԱԷՄԳ-ը շարունակում է Իրանում ստուգումներ անցկացնել միջուկային նյութերի արտահոսքի բացակայության շուրջ: Սակայն Իրանն անհրաժեշտ համագործակցություն չի ցուցաբերում, որ մենք կարողանանք հայտարարել Իրանում այդ նյութերի բացակայության մասին:
Մենք չենք կարող հայտարարել, թե Իրանում առկա բոլոր միջուկային նյութերը գործածվում են խաղաղ նպատակներով: Հուսով ենք, որ Իրանն արդյունավետ երկխոսություն կսկսի իր միջուկային ծրագրի վերաբերյալ»:
Ամանոն նաև Հյուսիսային Կորեային կոչ է արել կատարել իր բոլոր պարտավորություններն ու համագործակցել ԱԷՄԳ-ի հետ:








































