Ռուսաստանի Չիտա քաղաքի Օկտյաբրսկի միկրոշրջանում սեպտեմբերի 14-ի երեկոյան հրազենային կրակոցի հետևանքով հայ է տուժել: Այս մասին հաղորդում է news.chita.ru-ն՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ Զաբայկալյեի երկրամասի վարչության մամլո ծառայությանը:
«Հայի ու ռուսի միջև վեճը ծագել է միկրոշրջանի շենքերից մեկի միջանցքում ՝ կենցաղային հողի վրա: Կովկասցին վերանորոգում էր շենքի բնակարաններից մեկը: Հերթական անգամ դուրս է եկել փողոց՝ աղբը թափելու, մուտքի մոտ հանդիպել է ռուսին, որի հետ էլ սկսել է վիճաբանել: Ռուսը կանչել է իր երկու ընկերներին, որոնցից մեկը կրակել է հայի վրա: Վերջինս հոսպիտալացվել է»,- հաղորդել են մամլո ծառայությունում:
Կրակողի դեմ հետախուզում է հայտարարվել: