Նոր ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, անդրադառնալով Վիկտոր Սողոմոնյանի հերքումներին, թե Քոչարյանը կապ չունի ոչ օրենքով գող Պզոյի, ոչ Լուժկովի բիզնեսի հետ, ասաց. «Ամերիկյան գործին դեռ առաջիկայում անդրադարձ կլինի, ինչ վերաբերում է Լուժկովի հետ առնչությանը, ապա չեմ հասկանում, թե ինչու են այդպես հետեւողական հերքում. դրա մեջ ինչ լավ կամ վատ բան կա: Այստեղ Քոչարյանը ճշմարտության դեմ է գնում. Քոչարյանը հանդիսանում է IFK Սիստեմա ընկերության գործադիր տնօրեններից մեկը, որը պատկանում է Լուժկովի բաջանաղին` Եվտուշենկովին: Ես ուրիշ փակագծեր չեմ ուզում բացահայտել, այլ հիմա կասեմ միայն այսքանը»: