Հայաստանի պաշտպանության նախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել են, որ սեպտեմբերի 18-ին Երևան է ժամանելու Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը:
Նա ներկա կգտնվի «Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկած ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի «Փոխգործակցություն-2012» զորավարժություններին:












































