2012-ի սեպտեմբերի 6-ին` Մեքսիկայի անկախության օրը, մեքսիկացի ցանցահենները կառավարական, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների և պետական ԶԼՄ-ների կայքեր են «ջարդել»,- հաղորդում է BBC-ն:
«Ջարդված» կայքերի գլխավոր էջում հայտնվել է հաղորդագրություն, որում ասվում է, որ վերջերս Մեքսիկայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները կեղծվել են:
Իրենց ակցիան մեքսիկացի ցանցահենների խումբն անվանել է ուսանողների և բանվորների «խաղաղ բողոք»՝ ընդդեմ երկրում տիրող կոռուպցիայի, թույլ տնտեսական քաղաքականության և թմրամաֆիայի հանցավոր գործունեության հետ կապված բռնության:











































