ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը թարգմանվել է անհետացող ույլտիներեն լեզվով և ներկայացվելՍախալինի տեղական պատմության թանգարանում: Интерфакс-ը տեղեկացնում է, որ թարգմանության շնորհանդեսն անցկացրել է Sakhalin Energy ընկերությունում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչը:
Ույլտա ժողովրդի ներկայացուցիչները ներկայումս Ռուսաստանում և աշխարհում ամենափոքրաթիվն են: Նրանք ապրում են միայն Սախալինի տարածքում և ունեն ընդամենը 295 ներկայացուցիչ:
Հռչակագիրը ույլտիներեն են թարգմանել այդ լեզվակիր ժողովրդի ներկայացուցիչները` հյուսիային Սախալինի 72-ամյա բնակչուհի Ելենա Բիբիկովան և Իրինա Ֆեդյաևան: Տպաքանակը 300 օրինակ է: Դրանք կտրվեն այդ ժողովրդի ներկայացուցիչներին, կբաժանվեն տարաքծային գրադարաններում, ռուսական և արտասահմանյան գիտական հաստատություններում, Գերագույն հանձնակատարի գրասենյակում:








































