Դոնեցկի «Մետալուրգ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը խոստովանել է իր մեղքը աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում տեղի ունեցած Բուլղարիա – Հայաստան խաղի միջադեպի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ կիսապաշտպանը գնդակով հարվածել էր գնդակներ մատակարարող տղային: Ֆուտբոլիստի խոսքով` այդ միջադեպն ամբողջովին պարզաբանված է, և ինքն արդեն ներողություն է հայցել:
«Մեղավոր եմ, որ չկարողացա զսպել ինձ և գնդակով հարվածեցի տղային: Ես արդեն ներողություն եմ խնդրել թե´ տղայից, թե´ իմ թիմակիցներից, և թե´ երկրպագուներից: Չեմ կարծում, որ կարիք կա քննարկել այդ միջադեպը:
Բուլղարիայում տեղի ունեցած միջադեպն ամբողջովին պարզաբանված է: Ցավում եմ, որ պարտություն ենք կրել Սոֆիայում, բայց մենք լավ թիմ ունենք: Կփորձենք լավ խաղ ցուցադրել, չնայած դա դժվար կլինի, քանի որ մենք ուժեղ խմբում ենք հայտնվել»,- հայտարարել է ֆուտբոլիստը:









































