Thursday, 11 06 2026
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
18:30
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել․ Իտալիայի վարչապետ
Սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը
Ռուսաստանը «որոշել է մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները լուծել Ուկրաինայի հարցը»
17:50
Պեկինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում
Հորդառատ անձրևներ և կարկուտ՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում
17:30
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:10
ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:10
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ
Պակիստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար
15:30
Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը

Սպանություն կատարողին ոստիկանները հայտնաբերել են սիրուհու մահճակալի տակից (լուսանկարներ)

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրօր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի (սպանությունը կատարվել է խուլիգանական դրդումներով) հատկանիշներով:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին հայտնել է,որ այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի ու Սևանի բաժինների քրեական հետախուզության աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելիս, առավոտյան ժամը 5-ի սահմաններում, Արարատի մարզի Այգավան գյուղի «Ենգոյի Սուրիկի խորտկարան գիշերային ակումբից» Արարատի ոստիկանության բաժին են բերման ենթարկել Այգավան գյուղի բնակիչ, 26-ամյա Արամ Ղազարյանին: Նրա նկատմամբ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Ասատրյանը որոշում է կայացրել որպես խափանման միջոց ընտրել կալանքը: Քանի որ, Ոստիկանության Սևանի բաժնի քննչական բաժանմունքում սպանության մեղադրանքով նրա նկատմամբ հարուցվել էր քրգործ և հայտարարվել էր հետախուզում:

Այս տարվա սեպտեմբերի 7-ին, ժամը 23:30-ի սահմաններում, Ոստիկանության Սևանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Սևան քաղաքի Սևան գծային կայարանի մոտ տղամարդու դիակ է հայտնաբերվել: Դեպքի վայր մեկնած Սևանի օպերատիվ խումբը՝ Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ, պարզել էին, որ մահացածը «Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ»-ի աշխատակից Նվեր Սերգեյանն էր, որը մահացել էր վրաերթի արդյունքում:

Օպերատիվ քննչական խումբը պարզել էր, որ մինչ նրան վրաերթի ենթարկելը, նշված վայրում վիճաբանություն էր տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, որի ժամանակ Ա. Ղազարյանը իր կողմից վարած «Միցուբիշի» մակնիշի 891 ՕՏ 64 համարանիշի ավտոմեքենան քշել էր իր հետ վիճաբանող անձանց վրա, որի ժամանակ էլ Ն. Սերգեյանը վրաերթի էր ենթարկվել և տեղում մահացել: Այդ ամենն անելուց հետո Ա. Ղազարյանը դիմել է փախուստի:

Դեպքի հաջորդ օրը Սևանի ոստիկանները Արարատի իրենց գործընկերներին հայտնել են կատարվածը: Արարատի ոստիկանները դարանակալել են Ա.Ղազարյանին և փորձել են վնասազերծել, սակայն նա «Միցուբիշին» քշել է ոստիկանների ավտոմեքենայի վրա և նորից դիմել փախուստի:

Գագիկ Շամշյանը հայտնել է, որ Ա. Ղազարյանը նույնպես աշխատում է «Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ»-ի Մասիսի մեխանիզացված գծային կայանում՝ որպես վարորդ: Իսկ վիճաբանության և վրաերթի ժամանակ նրա հետ է եղել նաև հայրը՝ Մամիկոն Ղազարյանը:

Ի դեպ, երբ ոստիկաններն նրան հայտնաբերել են, նա թաքնված է եղել գիշերային ակումբի իր սիրուհու, ով պարուհի է, մահճակալի տակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում