Tuesday, 16 06 2026
Իսրայելի «ոսկեդարը փորձության է ենթարկվում»
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով

Ծառուկյանի «հեթեթությունն» ու անհեթեթությունը

«Ժողովուրդ» թերթն օրեր առաջ գրել էր, որ Գագիկ Ծառուկյանը Մոսկվայում շքեղ առանձնատուն է կառուցում: Այդ տեղեկության համար դիմելով Ծառուկյանի խոսնակին՝ թերթը ստացել է Հայաստանի համար չափազանց բնորոշ պատասխան՝ ինչ-որ տեղեկությունները չեն մեկնաբանում: Հայաստանի իշխանության կամ, այսպես ասած, էլիտայի ներկայացուցիչները այդ մարտավարությունը շատ լավ են որդեգրել: Երբ նրանց տրվում է որևէ տհաճ, անցանկալի, այսպես ասած՝ աղմկոտ հարց, նրանք հրաժարվում են այն մեկնաբանելուց՝ ձևացնելով, թե իբր ասվածը անհեթեթություն կամ «հեթեթություն» է:

Օրինակ՝ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին էլ իր տան մասին են հարցնում՝ ստանում են նույն պատասխանը, որ շահարկել պետք չէ: Նրան կոնկրետ հարց են տալիս, այն էլ՝ պատգամավորն է տալիս, իսկ նա, կոնկրետ հարցին պատասխանելու փոխարեն, հայտարարում է, թե պետք չէ շահարկել: Դե, Իշխան Զաքարյանը, մինչև ՎՊ նախագահ դառնալը, Գագիկ Ծառուկյանի աջ թևն էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում, և զարմանալի չէ, որ Ծառուկյանից սովորել է, թե ինչպես պետք է լղոզել անցանկալի հարցերը, աղմկոտ հարցադրումները:

Ներկայումս Գագիկ Ծառուկյանի և Իշխան Զաքարյանի ջրերը մի առվով չեն հոսում, որովհետև Զաքարյանը ժամանակի ընթացքում ավելի հուսալի «բիզնես-ծրագիր» դիտեց Սերժ Սարգսյանին: Ժամանակը ցույց կտա, իհարկե, թե ով է ավելի իրավացի, և ում «տունն» է ավելի ամուր լինելու՝ Իշխան Զաքարյանի՞, թե՞ Գագիկ Ծառուկյանի նորակառույցը: Իհարկե, նրանց տները տարբեր տեղերում են, և ամրության չափումն, իհարկե, հարաբերական է: Օրինակ՝ եթե խոսքը Հայաստանում կառուցվող տների մասին է, ապա «բուքմեյքերները» ոնց որ թե ավելի բարձր են գնահատում Իշխան Զաքարյանի շանսերը, և այս պատճառով է, կարծես թե, Ծառուկյանն իր համար տուն կառուցում արտերկրում և այն էլ՝ Մոսկվայում:

Հետաքրքիր է, որ Մինսկում չի կառուցվում տունը, որտեղ Ծառուկյանը կոնյակի գործարան էր կառուցում: Սակայն հետաքրքիր է, որ կամաց-կամաց Հայաստանից արտահանելով իր կապիտալը՝ գործարաններ ու հյուրանոցներ գնելով տարբեր երկրներում, Գագիկ Ծառուկյանն այժմ էլ տուն է կառուցում արտերկրում: Սովորաբար նման բան անում են այն դեպքում, երբ պատրաստվում են մեկնել երկարատև բնակության, եթե ոչ՝ մշտական: Չի բացառվում, որ Ծառուկյանը Մոսկվայում տուն կառուցելու այդ որոշումը կայացրել է բուքմեյքերների հետ խորհրդակցությունից հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում