Ամերիկյան ներդրումային Berkshire Hathaway Inc ընկերության հիմնադիր Ուորեն Բաֆեթը քաղցկեղից բուժման կուրս է անցել: Այս մասին հաղորդում է АР-ը:
«Սա մեծագույն օր է ինձ համար: Այսօր իմ 44-րդ և վերջին սեանսն է»,- հայտարարել է Բաֆեթը:
82-ամյա Ուորեն Բաֆեթը ապրիլին հայտարարել էր, որ քաղցկեղով հիվանդ է: Հիվանդությունն այդ ժամանակ սկզբնական փուլում էր: Նա նշել է, որ իր առողջական վիճակը կյանքին չի սպառնում:
Berkshire Hathaway զբաղվում է ներդրումներով ու ապահովագրությամբ, վերահսկում է այնպիսի ոլորտների ավելի քան 40 ընկերություններ, ինչպիսիք են ֆինանսական ծառայությունները, հրուշակեղենի արտադրությունը, հրատարակչությունը, ոսկերչական բիզնեսը և այլն:











































