Բրիտանական Asharq Alawsat-ի փոխանցմամբ, այդ բանակցություններն ուղղված են հրեական եւ պաղեստինյան պետությունների միջեւ սահմանների որոշմանը: Ըստ հրապարակման՝ Իսրայելը Պաղեստինին է փոխանցելու Արեւելյան Երուսաղեմի ողջ հատվածը եւ Հորդանանի հովտում որոշ տարածքներ, սակայն դրանց մի մասը 40-99 տարով տրվելու է Իսրայելի կառավարմանը:
Պաղեստինյան աղբյուրներն հաստատել են այս տեղեկությունը:
2001թ.-ին էլ այս տարբերակը քննարկվել է իսրայելցիների եւ պաղեստինցիների միջեւ: Սակայն այն ժամանակ խոսք էր գնում 6-9 տարվա մասին:
Ոչ Իսրայելում, ոչ էլ ԱՄՆ-ում այս լուրերը չեն մեկնաբանել: Իսրայելի կառավարությունում միայն հայտնել են, որ իրենք ակտիվ բանակցություններ են վարում ամերիկացիների հետ պաղեստինցիների հետ ուղիղ բանակցությունները վերականգնելու համար:









































