«Միլան»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ամփոփել է Իտալիայի առաջնության 4-րդ տուրի շրջանակներում կայացած «Ատալանտա»-ի հետ հանդիպման արդյունքները:
«Մեկ միավոր ավելի ենք վաստակել, քան նախորդ մրցաշրջանի երեք տուրերից հետո: Մենք պետք է սևեռենք մեր ուշադրությունը Չեմպիոնների Լիգայի ուղղությամբ: Ա Սերիայում անհաջող ելույթներից առաջացած ծանր բեռն անհրաժեշտ է գցել ուսերից:
Պետք է ավելի համառ ու հստակ գործենք: Անհրաժեշտ է ճիշտ ուղի ընտրել. ուշադրությունը սևեռել ավելի շատ հոգեբանական հարթության վրա, քան տեխնիկական: Տղաները պետք է հասկանան, որ անվստահությունն ու նյարդայնությունը թույլ չեն տա մեզ առաջ շարժվել»,- նշել է մարզիչը:










































