Եգիպտոսի վարչապետ Հիշամ Քանդալը ԱՄՆ-ին կոչ է արել բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել, որպեսզի ապագայում այնպիսի ֆիլմեր չհայտնվեն, որոնք կվիրավորեն մահմեդականների կրոնական զգացմունքները:
BBC-ին տված հարցազրույցում Եգիպտոսի վարչապետն ընդգծել է, որ կրոնական զգացմունքների վիրավորանքը անթույլատրելի է, ինչպես նաև այն, որ բողոքի ակցիաները վերաճում են բռնության:
Միևնույն ժամանակ Եգիպտոսի գերագույն իմամ և «Ալ-Ազար» համալսարանի շեյխ Ահմեդ ատ-Թայեբը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին կոչ է արել օրենք ընդունել, որը նախատեսում է մահեմդականության սրբություններին վիրավորելու համար քրեական պատասխանատվության ենթարկել:








































