Ուկրաինայի Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրում Դոնեցկի «Շախտյոր»-ը տոնեց իր 9-րդ հաղթանակը` մրցակցի հարկի տակ 0:3 հաշվով պարտության մատնելով «Զարյա»-ին:
Հայաստանի ազգային հավաքականի ներկայացուցիչ Հենրիկ Մխիթարյանը պահեստայինների նստարանին էր և փոխարինման դուրս եկավ 58-րդ րոպեին: 4 րոպե անց Հենրիկն ընթացիկ մրցաշրջանում խփեց իր 12-րդ գոլը:
«Զարյա» – «Շախտյոր»` 0:3
0:1 Տեյշեյրա (41′), 0:2 Մխիթարյան (62′), Ադրիանո (65′)






































